ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ բանակցային ճանապարհով. Պետդեպ
ԱՄՆ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ բանակցային ճանապարհով, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն։
«Մենք շարունակում ենք ակտիվորեն համագործակցել կողմերի հետ՝ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Մեր դիրքորոշումն ուղղված է ԼՂ հակամարտության արդարացի կարգավորմանը, որը հիմնվում է միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշում»,- հայտարարել է Թրյուդոն ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ խաղաղության համար պատասխանատվությունն ընկած է երկու երկրների ղեկավարների վրա։ Միաժամանակ, նա դարձյալ ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ղեկավարության ջանքերը՝ որոնելու հակամարտության կարգավորման ուղիներ։