Փաշինյանը չի բացառում ՔՊ վարչության հրաժարականը. «Ազատություն»

Նիկոլ Փաշինյանը չի բացառում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության հրաժարականը: Կուսակցությունն այսօր երեկոյան նիստ է գումարելու: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հարցին հնարավո՞ր է արդյոք վարչության կազմի հրաժարական, Փաշինյանն արձագանքեց․ Հնարավոր է»:

«Նիստը դեռ տեղի չի ունեցել, բայց կարծում եմ՝ վարչությունը այսօր նիստ է անում հենց էդ տրամադրվածությամբ, որ, այո, էս իրավիճակի պատասխանատվությունը պետք է գործող վարչությունը վերցնի իր վրա, հրաժարական տա, ոչ թե հրաժարական տա, այլ առաջիկա մի ամսում հրավիրի արտահերթ համաժողով, որի ամենակարևոր հարցերից մեկը կլինի նոր վարչության ընտրությունը:

Փաշինյանը փոխանցեց, որ նման որոշում դեռ չէ, «բայց գիշերվանից քննարկումների մեջ ենք և կարծես վարչության տրամադրվածությունը հենց այդպիսին է»:

Տեսանյութեր

Լրահոս