Բաժիններ՝

Սիրիայի Համա քաղաքում պայթյուններ են որոտացել, կան զոհեր

Սիրիայի Համա քաղաքում, որը վերահսկվում է երկրի կառավարության կողմից, պայթյուններ են որոտացել, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով սիրիական ԶԼՄ-ներին։

Սիրիայի պետական Syria TV հեռուստատեսությունը հայտնում է նվազագույնը 2 պայթյունի մասին, որը ենթադրաբար իրականացրել են մահապարտ ահաբեկիչները Համայի Ալ-Հադերե արվարձանում։

Համա նահանգի նահանգապետ Հասան Խալաֆը տեղի հեռուստատեսությանը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 12-ն ստացել են վնասվածքներ։
Համա քաղաքը մինչ օրս գրեթե չի տուժել Սիրիայի քաղաքացիական պատերազմից, հայտնում է AFP-ն։

Ներկայումս քաղաքին մոտենում են ապստամբները, և արվարձաններում արդեն բախումներ կան նրանց ու կառավարական զորքերի միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս