«Մենք՝ Մեսսիի հետ, Սուարեսին առաջարկեցինք ներկել մազերը, բայց նա հրաժարվեց». Նեյմար
Բրազիլացին ինքը էր խոստացել ընկերներին անել դա Օլիմպիադայում հաղթելու դեպքում:
«Օլիմպիադայից առաջ ես խոստացել էի ընկերներիս, որ կներկեմ մազերս, եթե մենք նվաճենք ոսկին: Այնպես որ, ես խոստումս եմ պահել:
Մենք՝ Մեսսիի հետ, Սուարեսին առաջարկեցինք անել դա, բայց ոչ, նա հրաժարվեց»,- պատմել է Նեյմարը Marca-ին տված հարցազրույցում:
Լիոնելը ներկել է մազերն ամռանը՝ Ամերիկայի գավաթից հետո, որի եզրափակչում Արգենտինան պարտվեց Չիլիի ընտրանուն:
Բրազիլիայի հավաքականը Ռիո-2016-ի եզրափակչում հաղթեց Գերմանիային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը