Հունաստանում արցունքաբեր գազ են կիրառել թոշակառուների ցույցը ցրելու նպատակով
Հունաստանում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել թոշակառուների դեմ, որոնք հավաքվել էին Աթենքի կենտրոնում՝ բողոքելու իրենց արտոնությունների կրճատումների դեմ, հայտնում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ շուրջ մեկուկես հազար թոշակառու է փորձել ուղևորվել երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի նստավայր, սակայն ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը։
Երբ տասնյակ թոշակառուներ փորձել են շուռ տալ ոստիկանական ավտոբուսը, ոստիկանները արգելափակել են նրանց ճանապարհը՝ կիրառելով արցունքաբեր գազ։