Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի կենսագրությունը
ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի կենսագրությունը
Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975 թվականի մայիսի 10-ին։
1992-1996 թթ. սովորել և ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիան՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ, «անձնակազմի կառավարում» մասնագիտացմամբ։
1992-1999 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակոլտետը և մագիստրատուրևան՝ «Դիվանագիտության պատմություն և միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ։
1998-2000 թթ. սովորել և ավարտել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդի Թաֆթս և Հարվարդի համալսարանների Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցը՝ Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչմամբ։
Աշխատանքային գործունեություն
1995 թ. հոկտեմբերից – 1998 թ. օգոստոս – ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական, ապա խորհրդական։
2000 – 2003 թթ. – ծառայությունել է ՀՀ զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ։
2001 – 2011 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս։
2003 թ. մարտ – 2009 թ. հունվար – ՀՀ Նախագահի օգնական։
2009 թ. հունվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
2011 թ. հոկտեմբերի 17-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար։
Վիգեն Սարգսյանն ամուսնացած է եւ ունի երեք զավակ։