ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի կենսագրությունը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Ներկայացնում ենք Մովսես Հակոբյանի կենսագրությունը:
Մովսես Հրանտի Հակոբյանը ծնվել է 1965թ. փետրվարի 4-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:
Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ալմա-Աթայի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանում:
1986-87թթ. ծառայել է Անդրկովկասյան ռազմական օկրուգի 553-րդ մոտոհրաձգային գնդում,
1987-88թթ.` Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ 40-րդ բանակում: Մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով և «Զինվոր ինտերնացիոնալիստին` երախտապարտ աֆղան ժողովրդից» մեդալով:
1988-92թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ բանակի Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդում, որպես վաշտի հրամանատար:
1992-94թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
1992-1999թթ. տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ:
1999թ. սեպտեմբերին նշանակվել է ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ,
2000թ. փետրվարին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ:
2000թ. մարտի 14-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2001թ. օգոստոսից 2002թ. հունիսը սովորել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում:
2002թ. հունիսին ստանձնել է ՀՀ ՊՆ խորհրդակ անի, 2003թ. հուլիսին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնները:
2007թ. մայիսին նշանակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար:
2007թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
2015թ. հունիսի 15-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ազատվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնից:
2015թ. հունիսի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
2016թ. մայիսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՆՏԱ դեպարտամենտի պետ
Պարգևատրվել է
ԼՂՀ «Մարտական խաչ&ra quo; 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և այլ պետական ու գերատեսչական շքանշաններով և մեդալներով:
2002թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Մովսես Հրանտի Հակոբյանը արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով: