Բաժիններ՝

«Սելֆին հոգեկան խանգարում է». Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա

Thejizn.com կայքը գրում է, որ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այն, ինչ շատերս էինք կռահում. ինքդ քեզ մշտապես նկարելը, որ ստացել է սելֆի անվանումը, հոգեբանական խանգարում է։

Խանգարումը կոչվում է «սելֆիտիս» (selfitis), որը բնութագրվում է՝ որպես ինքդ քեզ նկարելու և նկարը սոցիալական մեդիայում հրապարակելու սևեռուն-հարկադրական ցանկություն՝ ինքդ քո նկատմամբ հարգանքի անբավարարությունը լրացնելու միջոց։

Ըստ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի՝ խանգարման երեք աստիճան գոյություն ունի։

1. Սահմանային սելֆիտիս։ Ինքդ քեզ լուսանկարել օրվա ընթացքում նվազագույնը 3 անգամ, սակայն լուսանկարները չհրապարակել սոցիալական ցանցերում։

2. Սուր սելֆիտիս։ Ինքդ քեզ լուսանկարել օրվա ընթացքում նվազագույնը 3 անգամ, բոլոր լուսանկարները հրապարակել սոցիալական ցանցերում։

3. Քրոնիկ սելֆիտիս։ Ողջ օրվա ընթացքում ինքդ քեզ լուսանկարելու անկառավարելի ցանկություն և արված լուսանկարները 6 անգամ հրապարակել սոցիալական ցանցերում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս