Բաժիններ՝

«Սաակաշվիլին իրավաբանորեն ի վիճակի չէ գլխավորել Վրաստանը»․ Գիգի Բոկերիա

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի կարող դառնալ հանրապետության վարչապետ, անգամ եթե նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հաղթանակի խորհրդարանական ընտրություններում։ Պատճառն այն է, որ Սաակաշվիլին չունի Վրաստանի քաղաքացիություն։ Այս մասին հայտնել է «Միացյալ ազգային շարժման» քարտուղար Գիգի Բոկերիան։

«Միխայիլ Սաակաշվիլին կվերադառնա որպես կուսակցության գլխավոր առաջնորդներից մեկը։ Ցավոք, մեր առաջնորդների մի մասը բանտում է, Սաակաշվիլին՝ քաղաքական փախստական, տեղերում մենք ունենք նոր առաջնորդներ, որոնք գտնվում են մեր ընտրացուցակների տասնյակում և որոնց մարդիկ ճանաչում են։ Դա մեր քաղաքական ուժի անվիճելի գերազանցությունն է՝ համեմատած մյուս քաղաքական ուժերի հետ»,- հայտարարել է ընդդիմադիրը։

«Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնին, Միխայիլ Սաակաշվիլին տեխնիկապես չի կարող դառնալ վարչապետ, քանի որ նրան զրկել են քաղաքացիությունից»,- ընդգծել է Գիգի Բոկերիան, ում խոսքերը մեջբերում է «Գրուզիա օնլայնը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս