Բաժիններ՝

Ոստիկանությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ 18 հաղորդում է ստացել

Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին (2.10.2016 թ., ժամը 12-ի դրությամբ):

ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 18 տեղեկատվություն, որից՝

– Շիրակի մարզ – 6,
– Լոռու մարզ – 5,
– Գեղարքունիքի մարզ – 4,

– Կոտայքի մարզ – 3:

Հաղորդումներ են ստացվել՝
– ԶԼՄ-ներից – 5,
– հանձնաժողովի անդամներից – 2,
– քաղաքացիներից – 9,
– ոստիկանության ծառայողներից – 2:

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 18 նյութ:

Ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին:

Կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:
Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս