Բաժիններ՝

Կալեում ոստիկանությունը ցրել է փախստականների ճամբարի մոտ բողոքի ակցիան

Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք շաբաթ օրը հավաքվել են Ֆրանսիայի Կալե քաղաքի մոտ՝ փախստականների ճամբարի հարևանությամբ: 2_640x419

Մոտ 200 ներգաղթյալ և ևս 50 ակտիվիստ բողոքի ակցիա էր կազմակերպել փախստականների ճամբարում վատ կենսապայմանների դեմ, որը հայտնի է «Ջունգլիներ» անվանմաբ:

Ակցիայի որոշ մասնակիցներ իրենց ձեռքին պահել են բրիտանական դրոշներ՝ ընդգծելով, որ այդկերպ պահանջում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից՝ ընդունել մեծաթիվ փախստականների: 3_640x419

Ոստիկանությունը փորձել է ցուցարարներին դուրս մղել ճամբարի տարածքից, ցուցարարները, ի պատասխան, քարեր են նետել իրավապահների ուղղությամբ:

Կալեի փախստականների ճամբարում վերջին 2 տարում կուտակվել են հազարավոր ներգաղթյալներ, որոնք փորձում են հայտնվել Մեծ Բրիտանիայում:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Կալեի ճամբարը մինչև տարեվերջ քանդվելու է: 1888217_640x420 1888218_640x419 1888219_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս