Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը երկրի ԶՈՒ-ին թույլատրել է ևս 1 տարով պատերազմել Սիրիայում և Իրաքում

Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 1-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ևս մեկ տարով հավանության է արժանացրել Սիրիայում և Իրաքում Թուրքիայի զինված ուժերի մասնակցության մանդատին, հայտնում է korrespondent.net-ը:

Այդ նախաձեռնությանը կողմ են եղել ինչպես իշխող «Արդարություն և զարգացում», այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) և Ազգային գործողության կուսակցության (MHP) ներկայացուցիչները:

Դեմ են քվեարկել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչները:

Թուրքական զորքերը մասնակցում են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ օպերացիաներին Սիրիայում և Իրաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս