Գեղամավան համայնքում կրակոցներ չեն հնչել, հրավառության ճայթիչ է օգտագործվել. Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 30-ին, ժամը 21:20-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղամավան համայնքում կրակոցներ են հնչել:
Ոստիկանության ձեռնարկած ստուգումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ չեն եղել. համայնքի գլխավոր փողոցում, ահազանգողի տնից ոչ հեռու, հրավառության ճայթիչ է օգտագործվել, ինչն էլ ահազանգի պատճառ է դարձել:
Դեպքով նյութեր են նախապատրաստվում»: