Բաժիններ՝

Հալեպում հրթիռակոծություններից երկու հիվանդանոց է վնասվել

Հալեպի արևելքում գտնվող M10 hիվանդանոցը ենթարկվել է ավիահարվածների: Ինչպես հաղորդում է DW-ը՝ Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհուրը հայտնել է, որ հարձակման արդյունքում մահացել է մեկ մարդ, շենքն էականորեն վնասվել է:

Հիվանդանոցը փակվել էր սեպտեմբերի 28-ի հրթիռակոծությունից հետո, նույն օրը վնասվել էր նաև քաղաքի M1 հիվանդանոցը: Երկու բժշկական հաստատություններն էլ լրջորեն վնասվել էին, մնացել առանց ջրի: Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհուրդը կարծում է, որ հիվանդանոցները հատուկ թիրախավորվել են: M10 հիվանդանոցի տնօրեն Աբու Ռաջաբի խոսքով` հրթիռակոծության հետևանքով զոհվել են երկու հիվանդներ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հիվանդանոցների թիրախավորումներն անվանել է «ռազմական հանցագործություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31