Volkswagen ընկերությունը համաձայնել է վճարել 1.2 մլրդ դոլար ԱՄՆ-ի իր դիլերներին

Volkswagen ընկերությունը  տեղեկացրել է դատարանին, որ պատրաստ է իր ամերիկյան դիլերիներին վճարել 1.2 մլրդ դոլար փոխհատուցում՝ դիզելային վառելիքի շուրջ առաջացած սկանդալի պատճառով: Այս մասին հայտնել է Interfax.ru-ն:

Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը նախնական հավանության է արժանացրել դիզելային սկանդալի շրջանակում որպես փոխհատուցում Volkswagen ընկերության կողմից 14.7 մլրդ դոլար վճարելու մասին որոշումը:  Այսօրվա դրությամբ ընդհանուր գումարն աճել է 1.2 մլրդ դոլարով:

Դատարանը  որոշմանը վերջնական հավանություն կտա հոկտեմբերի 18-ին:

Volkswagen ընկերության շուրջ սկանդալն առաջացել էր 2015 թվականին ԱՄՆ-ում ընկերության ավտոմեքենաների վնասակար նյութերի արտանետումների ցածր ցուցանիշների հետ կապված խաբեբայությունների պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս