Բաժիններ՝

Ձերբակալված Կարեն Հակոբյանն ազատ է արձակվել. «Փաստինֆո»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի որդուն՝ Կարեն Հակոբյանին, ազատ են արձակել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նրա նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Նախօրեին ՀՔԾ լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրությամբ՝ առանց անուններ հրապարակելու, հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ երկու քաղաքացիներ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության վարչական շենքը և հարակից տարածքը 2016թ. հուլիսի 17-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, զավթած կազմակերպված խմբի անդամների հետ նշված տարածք մուտք գործելով և մինչև ժամը 12:00-ն այնտեղ գտնվելով, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել են հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակներ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս