Բաժիններ՝

Թայսոն Ֆյուրիի դոպինգ-նմուշում կոկաին է հայտնաբերվել

Թերևս, Վլադիմիր Կլիչկոյի հետ երկրորդ մենամարտը, այնուամենայնիվ, չի լինի:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի դոպինգ-նմուշում կոկաին է հայտնաբերվել:

Նմուշը մարզիկից վերցվել է սեպտեմբերի 22-ին: Նշվում է, որ բրիտանացին կարող է զրկվել բոլոր չեմպիոնական տիտղոսներից:

Ֆյուրին պրոֆեսիոնալ ռինգում ոչ մի պարտություն չի կրել. 25 մենամարտ՝ 25 հաղթանակ (18-ը՝ նոկաուտով):

Վլադիմիր Կլիչկոն կարիերայում տարել է 64 հաղթանակ (53-ը՝ նոկաուտով) և կրել է 4 պարտություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31