Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ չեն խնդրի կարգավորմանը. Ջոն Քերրի

Ղարաբաղյան հակամարտության կողմերը դեռեւս պատրաստ չեն խնդրի կարգավորմանը: «Ամերիկայի ձայնի» հաղորդդմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին՝ խոսելով Վաշինգտոնում անցած «Գաղափարների համաժողովի» ընթացքում: «Այսօր աշխարհում առկա են որոշ սառեցված հակամարտություններ, Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը, Հայաստանը, կարգավորումը դեռ իրատեսական չէ, քանզի առաջնորդները դեռ դրան պատրաստ չեն»,- ասել է նա:

Պետքարտուղարի խոսքով, նպատակաուղղված աշխատանքի դեպքում այնուամենայնիվ հնարավոր է հակամարտության հանգուցալուծումը տեսանելի դարձնել.

«Դա բավականին բարդ գործընթաց է, սակայն, համապատասխան որոշումներ ընդունելու դեպքում հնարավոր է հասնել կարգավորման: Նման խնդիրներից է նաեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, կարգավորման համար անհրաժեշտ է, որ մարդիկ համապատասխան որոշումներ ընդունեն»:

Տեսանյութեր

Լրահոս