«Պատրաստ եմ ավարտել մարզչական կարիերաս «Լիվերպուլում»». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է ապագայի իր պլանների մասին, ինչպես նաև կիսվել է ԱՊԼ-ի շրջանակներում «Սուոնսիի» հետ կայանալիք խաղի սպասումներով:
«Գերմանիա՞: Իհարկե, ես կվերադառնամ և կապրեմ այնտեղ, բայց չգիտեմ՝ արդյո՞ք որևէ թիմ կմարզեմ»,- ասել է «կարմիրների» մարզիչը:
«Դա շատ և շատ քիչ հավանական է, որ ես կնստեմ մարզչական նստարանին մինչև 60 տարեկան: Ես պատրաստ եմ նրան, որ իմ կարիերայում կլինեն միայն 3 ֆանտաստիկ թիմ՝ «Մայնցը», «Բորուսիան» և «Լիվերպուլը»:
Խաղը «կարապների» հե՞տ: Այս մրցաշրջանում մենք բավարար ժամանակ ունենք, որպեսզի ամբողջությամբ ուսումնասիրենք մրցակցին: Կարող եմ ասել, որ «Սուոնսին» ավելի լավ տեսք ունի՝ համեմատած նրա հետ, որ հավաքել է ընդամենը 4 միավոր:
Վալիացիները որակյալ ֆուտբոլ են խաղում, գործում են հստակ պլանով, փոխում են խաղի ոճը և լավ պաշտպանվում են: Մենք պատրաստ կլինենք «կարապների» հետ խաղին»,- ասել է Կլոպը:
«Սուոնսի»-«Լիվերպուլ» խաղը տեղի կունենա այսօր, ժամը 15:30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը