«Պրիմիտիվ գողություն» ՊՆ-ում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսեր ձեռք բերող գերատեսչությունը: Օրինակ, ՊՆ-ն սեպտեմբերի 11-16-ը Երեւան-Վիլնյուս-Երեւան չվերթի համար ձեռք է բերել 4 ավիատոմս, հատը՝ 517 հազար դրամով:

Մինչդեռ եթե նույն ուղղությամբ այսօր որեւէ ավիաընկերությունից փորձես տոմս ձեռք բերել, ասենք՝ հոկտեմբերի 1-6-ի համար, այն կարժենա 194-215 հազար դրամ՝ մոտ 2,5 անգամ էժան: Նույն օրերին ՊՆ-ն Երեւան-Բրյուսել-Երեւան չվերթի 3 տոմս է ձեռք բերել, յուրաքանչյուրը՝ 478 հազար դրամ արժեքով: Այսօր շուկայից կարելի է այդ չվերթի տոմսը ձեռք բերել 175-220 հազար դրամով: Կամ Երեւան-Լոնդոն-Երեւան չվերթի տոմսը գնել է 523 000 դրամով: Այն հնարավոր է գնել 216-240 հազար դրամով:

Ընդ որում, նշված է, որ ՊՆ-ն էկոնոմ դասի տոմսեր է գնել, բայց դրանք ունեն բիզնես կամ առաջին դասի արժեք: Պարզվեց, որ ՊՆ պաշտոնյաները պետության հաշվին գերադասում են օգտվել եվրոպական թանկարժեք եւ ոչ թե ուկրաինական կամ ռուսական անհամեմատ մատչելի ավիաընկերություններից:

Բացի այդ, չի բացառվում, որ գնվում են առաջնակարգ դասերի տոմսեր, բայց փաստաթղթերում նշվում է էկոնոմ դաս: Գուցե ՊՆ պաշտոնյաները ավիաընկերությունների հետ միասին «պրիմիտիվ գողությո՞ւն» են կատարում բյուջեից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս