Բաժիններ՝

Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարության անվան իր տարբերակն ունի

«Արևելքի» թղթակիցը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվել է, թե նա ինչպես է վերաբերվում Սփյուռքի նախարարության անվանափոխության մասին ԱԺ-ում հնչած առաջարկներին:

Նախարարը պատասխանել է. «Գիտեք, դա քաղաքականություն է, անունները հենց այնպես չեն տրվում, ընդհանուր առմամբ, եթե պիտի փոխվի, ապա ավելի նպատակահարմար է, որ սփյուռքի հետ կապերի նախարարություն լինի. դրա մեջ ամեն ինչ կա»:

Հրանուշ Հակոբյանն այս կարծիքը հայտնել է վերանշանակումից մեկ օր առաջ, երբ մասնակցում էր Կոմիտասի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը: Նա այդ միջոցառման ժամանակ Կոմիտասին անվանել է «հայ երգի Մեսրոպ Մաշտոց», իսկ միջոցառումը վարող Սարգիս Նաջարյանին՝ «երկրորդ Կոմիտաս», նկատի ունենալով դերասանի մարմնավորած կոմիտասյան դերը. «Ես Կոմիտասի կոշիկի քուղը չարժեմ»,-ասել է դերասանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930