Սիրիացի փախստականները Թուրքիայում ԵՄ-ից նպաստ կստանան. ԶԼՄ-ներ
Եվրամիությունը պլանավորում է Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին վճարել ամսական 30 եվրո, գրում է գերմանական Die Welt թերթը։
Ծրագիրը արդեն հոկտեմբերից կգործի Կարմիր մահիկի թուրքական մասնաճյուղի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ։
Գումարները կփոխանցվեն փախստականների բանկային քարտերին։ Այդ վճարները կօգնեն փախստականներին վերադարձնել «նորմալ կյանքի» զգացումը, կարծում է մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդասը։
Պաշտոնյայի կարծիքով՝ այդ միջոցառումներն «աննախադեպ պատասխան են աննախադեպ ճգնաժամին»։
Թերթը հիշեցնում է, որ փախստականներին գումարային փոխանցումները կդառնան 3 մլրդ օգնության փաթեթի մաս, որը ԵՄ-ն խոստացել էր Թուրքիային ներգաղթյալների գործարքի համար։