Հարցվածների 62 տոկոսը առաջին հեռուստաբանավեճի հաղթող է ճանաչել Քլինթոնին. CNN
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջին հեռուստաբանավեճում հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով հարցման արդյունքն երը, որն անցկացվել է Հոֆստրա համալսարանում (Նյու Յորքի նահանգ) կայացած բանավեճի ավարտից անմիջապես հետո:
Այդ արդյունքների համաձայն՝ Քլինթոնին հաղթող է համարել հարցվածների 62 տոկոսը, իսկ Թրամփին՝ 27 տոկոսը:
Միեւնույն ժամանակ, ներկայացնելով հարցման արդյունքները, CNN-ի ծրագրի վարողը նշել է, որ «լսարանը, որտեղ անցկացվել է հարցումը, 41 տոկոսով բաղկացած Էր Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներից եւ 26 տոկոսով՝ Հանրապետական կուսակցության կողմնակիցներից»:
Թրամփն, ավարտելով հեռուստաբանավեճը, խոստացել Է աջակցել Քլինթոնին՝ ընտրություններում նրա հաղթելու դեպքում: «Ես չեմ հավատում, որ նա կհաղթի: Բայց եթե նա հաղթի, ես լիովին կաջակցեմ նրան»,- ասել Է նա: Քլինթոնն իր հերթին, պատասխանելով համանման հարցին, նշել Է, որ «կպաշտպանի ժողովրդավարությունը եւ ընտրությունների արդյունքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA-ի