Բաժիններ՝

Ալիևն ընդունել է հանրաքվեի անցկացմանը հետելու նպատակով երկիր ժամանած ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման ընթացքին հետևելու նպատակով Ադրբեջան ժամանած ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամներին, հայտնում է ադրբեջանական haqqin.az կայքը՝ վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին:

Ավելի վաղ ԵԽԽՎ-ն հրապարակել էր Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություններին նվիրված հանրաքվեի անցկացմանը հետևելու նպատակով երկիր ուղարկվելիք գնահատող առաքելության կազմը: 2_640x376

Պատվիրակության կազմում են Ալեքսանդր Նիկոլոսկին (Մակեդոնիա), Անդրեա Ռիգոնին (Իտալիա), Յանակի Ստոյլովը (Բուլղարիա), Անտոնիո Գուտիերեսը (Իսպանիա), Դոմինիկ Տարչինսկին (Լեհաստան, ԵՄ) և Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը (Ավստրիա)։

Պատվիրակությունը կհանդիպի նաև Միլի մեջլիսի խոսնակի, ԿԸՀ-ի ղեկավարի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Հանրաքվեի անցկացման օրը առաքելության անդամները ներկա կգտնվեն ընտրատեղամասերում:

Ադրբեջանում Սահմանադրության փոփոխությունները, որոնք պլանավորվում է հանրաքվեի դնել սեպտեմբերի 26-ին, առաջարկում է փոփոխություններ կատարել, մասնավորապես ստեղծել առաջին փոխնախագահի պաշտոն և նախագահի լիազորությունները 5 տարուց դարձնել 7։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս