Բաժիններ՝

ԱՀԿ-ի փորձագետը՝ հակաբիոտիկների հաճախակի օգտագործման վտանգի մասին

Հակաբիոտիկները գրիպը եւ մրսածությունը չեն բուժում, իսկ այդ դեղերի հաճախակի գործածումը վտանգավոր է եւ կարող է դրանց նկատմամբ առաջացնել վնասաբեր մանրԷների կայունություն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխար հային կազմակերպության (ԱՀԿ) հակամանրէական ռեզիստենտության ավագ տեխնիկական փորձագետ Էլիզաբեթ Թայլորը:

«Գրիպի եւ վիրուսների բուժման համար հակաբիոտիկներ չօգտագործելու առաջին պատճառն այն է, որ դրանք պարզապես ձեզ չեն օգնի: Այնպես որ՝ պարզապես զուր տեղը կկորցնենք ձեր ժամանակն ու փողը: Հակաբիոտիկները կարող են պայքարել սոսկ մանրէների դեմ»,- ասել է նա:

Թայլորի խոսքով՝ հակաբիոտիկները չեն օգնում բուժվելու վիրուսների հարուցած մրսածության հիվանդություններից, այդ թվում՝ թռչնագրիպից եւ խոզագրիպից:

Բացի դրանից, հակաբիոտիկների մշտական գործածումը նպաստում է այդ դեղերի նկատմամբ իրոք վտանգավոր մանրէների կայունության արագ առաջացմանը: Դրանով իսկ հակաբիոտիկները պարզապես դադարում են գործելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս