Սերգո Կարապետյանը հուզվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Սերգո Կարապետյանը որոշել է առայժմ հանգստանալ, ապա զբաղվել իր բիզնեսներով։ Նոր նախարարին ներկայացնելիս վարչապետը փորձել է մեղմել հեռացումի ցավը՝ նշելով, որ «բարձր են գնահատում Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում և համոզված են, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը»։

2 օր առաջ նա նախարարության ղեկավար կազմին հրավիրել է դիսպետչերականների սրահ՝ հրաժեշտ տալու։ Եվ առաջին նախադասությունից հետո այնպես է հուզվել, որ չի կարողացել խոսքը շարունակել։ Նրան նեղ կացությունից հանել է աշխատակազմի ղեկավարը՝ փորձելով օգնել, բայց ավելի է բարդացրել վիճակը՝ ասելով, որ Կարապետյանների ընտանիքը շահեց, հիմա երեխաներն ու թոռներն ավելի շատ կտեսնեն պարոն Կարապետյանին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս