Բաժիններ՝

2016թ. Ադրբեջանի տնտեսական աճի տեմպերը կլինեն բացասական. ԱՄՀ

Ադրբեջանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մոհամմեդ Էլ-Կորչին հայտարարել է, որ կապված պետական ֆինանսավորման կրճատման, վարկավորման լճացման և նավթարդյունահանման անփոփոխ ծավալի հետ, 2016թ․Ադրբեջանում տնտեսության աճի տեմպերը կլինեն բացասական՝ -2,4 տոկոսի մակարդակում։

Ինչպես հաղորդում է Turan-ը, հղում կատարելով ԱՄՀ-ի պաշտոնական կայքին, Էլ-Կորչին նշել է, որ 2015 թվականին միջինը ինֆլյացիան կազմել է 4.1 տոկոս, իսկ 2016 թվականի համար ակնկալվում է, որ այն կհասնի մինչև 10 տոկոսի:
Նրա կարծիքով՝ գլխավոր խնդիրը դարձել է բանկային սեկտորը։

«Դևալվացիան և ռեցեսիան հարվածել են բանկերի շահութաբերությանն ու խորացրել բազմաթիվ անհուսալի պարտքերի խնդիրը»,- ասել է Էլ-Կորչին։

Նրա խոսքով՝ անցումը նոր տնտեսական մոդելին, որը մեծամասամբ հիմնված է նավթային մասնավոր ոլորտի աճի վրա, կպահանջի կառուցվածքային բարեփոխումների մասշտաբային ծրագրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս