Սպանություն Երևանում. սպանվել է Կոնդի Հարութը. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ՝ սեպտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Չկալովի փողոցի բնակիչ, 42-ամյա Հարություն Գալստյանն էր և, ըստ տեղեկությունների, նա հիվանդանոց է տեղափոխվել Կոնդ թաղամասից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի Կոնդեցի Հարութն է եղել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։