Նոր վարչապետի «ձեռքերը և ոտքերը» կապված չեն. Վիգեն Խաչատրյան

ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ կառավարության փոփոխությամբ ճիշտ քայլ է արվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «անցյալի բեռ» չունենալը, կօգնի ավելի ճիշտ ղեկավարել կառավարությունը:

Նրա խոսքով՝ նոր վարչապետի «ձեռքերը և ոտքերը» կապված չեն, ու նա կարող է սկսել ինչ-որ քայլեր կազմակերպել. «Այս առումով, կարծում եմ, վատ ընտրություն տեղի չի ունեցել, լավ ընտրություն է եղել, որը հույս է ներշնչում, որ կարող են բարեփոխումներ սկսել»։

Վ. Խաչատրյանի համար ամբողջությամբ պարզ չդարձավ, թե ինչու հրաժարական տվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ նրա՝ բավարար տեղեկատվություն, թե ինչու վարչապետը հրաժարական տվեց, այդպես էլ չստացանք. «Ես, այդուհանդերձ, կարծում եմ, որ ճիշտ է արել։ Ես կարծում եմ՝ չկա այն ուժը, որին հասարակությունը կարող է հավատալ, որը գալով իշխանության՝ կբարելավի երկրի վիճակը: Եվ մեզ պետք էր մի մարդ, որը ծանրաբեռնված չէ անցյալի բեռով, և կարծում եմ, որ լավ ընտրություն է տեղի  ունեցել»։

Վ. Խաչատրյանի համար անհասկանալի է, թե ինչու Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին ներկայացրեց՝ որպես բարեփոխումների մեծ ալիքի առաջնորդ, սիմվոլ.

Կարդացեք նաև

«Սա ավելի շատ նման էր նախագահի հրաժեշտի ելույթի, ոչ թե վարչապետին ներկայացնելու խոսքի, որովհետև այդ բարեփոխումների սիմվոլը, առաջնորդը պետք է լինի նախագահը, ոչ թե վարչապետը։ Այստեղ պետք է հետևել ու հասկանալ՝ Կարեն Կարապետյանը որպես քավության նոխա՞զ է բերվել, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս