Բաժիններ՝

Ճիշտ նախաճաշ. անեփ հնդկաձավար՝ բանանով և մրգերով

Նախաճաշն օրվա առաջին ուտելիքն է, որից մեծապես կախված է թե՛ մարդու տրամադրությունը, թե՛ առողջությունը:

Ձեզ ենք ներկայացնում չափազանց համեղ և առողջարար նախաճաշ, որը ճիշտ օրվա ճիշտ սկիզբ կլինի ձեզ համար:

Նախաճաշի բաղադրություն

  • 2 բաժակ ջուր
  • 200 գ հնդկաձավար
  • 1 բանան
  • 100 գ ընկույզ
  • 75 մլ նշի կաթ (25 գ նշի վրա լցրեք 75 մլ ջուր, ամբողջ գիշեր թողեք սառնարանում, առավոտյան հարեք բլենդերով)
  • 1 ճ/գ բուսական յուղ
  • 1 ճ/գ մեղր
  • 1 ճ/գ կտավատի սերմեր

Հնդկաձավարի վրա ջուր լցրեք և թողեք մնա ամբողջ գիշեր:

Առավոտյան ջրի մնացորդները թափեք և լվացեք հնդկաձավարն այնքան, որ ջուրը թափանցիկ դառնա:

Հնդկաձավարի 2/3 մասը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք նշի կաթը, ընկույզը, կտավատի սերմերը, բանանը, բուսական յուղն ու մեղրը, ամբողջը լավ հարեք:

Ապա ստացված խառնուրդը լցրեք ամանի մեջ, կարող եք ավելացնել նաև մնացած հնդկաձավարը:

Կերակուրը կարող եք պահել սառնարանում:

Համեղ և օգտակար նախաճաշը պատրաստ է: Այս նախաճաշը հրաշալի է՝ հատկապես բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից և շտկել կառուցվածքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս