Բաժիններ՝

Եգիպտոսում կործանված ռուսական A321-ի ռումբը տեղադրված է եղել բեռնախցիկում․ «Կոմերսանտ»

Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական «Կոգալիմավիա» ընկերության Airbus А321 ինքնաթիռի աղետի հետաքննությամբ զբաղվող միջազգային տեխնիկական հանձնաժողովը պարզել է ինքնաթիռում տեղադրված ռումբի ճշգրիտ տեղադրությունը, գրում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով իր քաջատեղյակ աղբյուրներին։

Հանձնաժողովի մասնագետները պարզել են, որ ահաբեկիչները ռումբը տեղադրել են ինքնաթիռի պոչի հատվածում՝ ոչ մեծ բեռնախցիկում՝ պայթուցիկ սարքը թաքցնելով մանկասայլակների և հյուսված կահույքի միջև։

Հետաքննությունը թույլ է տվել ճշտել ինքնաթիռի սրահում ռումբի   տեղակայման մասին ենթադրությունները։ Ռումբը հաստատապես չի գտնվել աթոռների հետևի հատվածում, այլ հատուկ bulk-խցիկում, որտեղ սովորաբար տեղադրվում են ոչ մեծ բեռները։

Նման տեղադրության պարագայում ոչ մեծ պայթյունը վայրկենապես հանգեցրել է ինքնաթիռի պոչի հատվածի պոկման, ինչը ինքնաթիռն անվերահսկելի է դարձրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս