Սեպտեմբերի 19-ին զգալի նորամուծություններ են սպասում Twitter-ի օգտատերերին. Verge
Twitter միկրոբլոգների ծառայությունը, սկսած սեպտեմբերի 19-ից, կփոխի նշանների քանակով հաղորդումների սահմանափակման քաղաքականությունը եւ նշանների քանակի հաշվառումից կբացառի հղումներն ու լուսանկարները: Այս մասին հայտնել է Verge հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերո ւթյանը մոտ կանգնած աղբյուրներ: Ավելի վաղ Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունը հավաստել է, որ կփոխի հաղորդագրություններում 140 նշանի սահմանափակման քաղաքականությունը:
Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել է, որ Twitter-ը, որն ավանդաբար հաղորդագրության երկարությունը սահմանափակում էր 140 նշաններով, կարող է դադարել այդ թվի մեջ ներառել հղումներն ու լուսանկարները: «Սկսած սեպտեմբերի 19-ից ® մեդիա-ներդրումներում (պատկերները, GIF-ֆայլերը, տեսագրությունները, հարցումները) եւ այն հաղորդագրություններում, որոնք իրար հաղորդել են այլ օգտատերեր, այլեւս չեն կրճատի նշանների թիվը»,- գրել Էէ հրատարակությունը:
Առայժմ հայտնի չէ՝ այդյոք միաժամանակ տեղի կունենան բոլոր փոփոխությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: