Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

Տեսանյութեր

Լրահոս