Charlie Hebdo-ն ծաղրել է իտալական Ամատրիչե քաղաքի երկրաշարժի զոհերին
Օգոստոսի վերջին ավերիչ երկրաշարժից ավերված իտալական Ամատրիչե քաղաքը դատական հայց է ներկայացրել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի դեմ, հայտնում է ANSA-ը։
Հայցի համար առիթ են դարձել աղետի զոհերի ծաղրանկարները, որոնք հրապարակվել են ամսագրի համարներից մեկում։
Հայցում ասվում է, որ Charlie Hebdo-ն իր ծաղրանկարներից մեկում պատկերել է ողբերգության զոհերին «իտալական խոհանոցի ավանդական ուտեստների» տեսքով, իսկ մյուսում՝ «Կենտրոնական Իտալիայի երկրաշարժի մեջ մեղադրել մաֆիային»։