Բաժիններ՝

Բայդենը կարող է փոխարինել հիվանդ Քլինթոնին` ԱՄՆ նախագահի թեկնածուի պաշտոնում. The Telegraph

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ոտք է դրել «անհայտ քաղաքական տարածք» այն բանից հետո, երբ հաղորդագրություններ տարածվեցին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հիվանդության մասին, գրում է բրիտանական The Telegraph-ը:

Քլինթոնի բուժող բժիշկը ավելի վաղ հայտնել էր, թե ԱՄՆ նախագահի թեկնածուի մոտ թոքերի բորբոքում է ախտորոշվել:

«Տիկին Քլինթոնը հազում էր: Հավելյալ անալիզներից հետո նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Նրան հակաբիոտիկներ են նշանակվել և խորհուրդ է տրվել հանգստանալ ու փոխել գրաֆիկը»,- ասվում է բժիշկ Լիսա Բարդակի հայտարարության մեջ:

Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել էր կիրակի Նյու Յորքում անցկացվող ոգեկոչման արարողության ժամանակ, որը նվիրված էր 2001թ. սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին: Նա կորցրել էր գիտակցությունը:

68-ամյա Քլինթոնի առողջական վիճակի մասին լուրերը ավելի վաղ էլ էին շրջանառվում, սակայն նրա կողմնակիցներն այդ լուրերին ուշադրություն չէին դարձնում` դրանք համարելով «դավադրության տեսություն»:

Սակայն կիրակի օրվա դեպքը փոխել է իրավիճակը` ներկայում դեմոկրատները ստիպված կլինեն պատասխանել նմանատիպ հարցերի: Օրինակ` ի՞նչ տեղի կունենա, եթե հիվանդությունը թույլ չտա Քլինթոնին գնալ ընտրությունների կամ ինչո՞ւ դեմոկրատ թեկնածուն միանգամից չի հայտնել հիվանդության մասին:

Լրագրող Դևիդ Շուստերի կուսակցական աղբյուրների տվյալներով` դեմոկրատները կարող են արտակարգ նիստ հրավիրել, որպեսզի քննարկեն Քլինթոնին փոխարինողի հարցը:
Ընդ որում նման բան հնարավոր է միայն այն դեպքում, եթե Քլինթոնն անձամբ հանի իր թեկնածությունը: Նման բան Քլինթոնը դեռ չի ցանկանում անել: Որոշ ժամանակ անց նա հայտարարել էր լրագրողներին, թե իրեն «հիանալի է զգում»:

Եթե Քլինթոնը որոշի նման քայլի դիմել, ապա նրան կփոխարինի ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Ջո Բայդենը կամ Բեռնի Սանդերսը, ենթադրում է The Telegraph-ը:
Համաձայն կուսակցական կանոնադրության` նոր թեկնածուն պետք է ընտրվի ձայների մեծամասնությամբ` դեմոկրատների Ազգային կոմիտեի ներկայացուցիչների հատուկ հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս