Բաժիններ՝

Սիրիայում հրադադարի ռեժիմը պետք է անժամկետ լինի. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, այսօր ելույթ ունենալով լրագրողների առաջ, կոչ է արել Սիրիայում կրակի դադարեցման անժամկետ ռեժիմ հայտարարել:

Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

«Որպես Թուրքիայի կառավարության ղեկավար՝ կոչ եմ անում Սիրիայում բռնությունները դադարեցնել: Եկել է հրադադարի անժամկետ ռեժիմի հաստատման ժամանակը, քանի որ այս անիմաստ պատերազմը վեց տարում ոչ մեկին օգուտ չբերեց:

Երկրները, որոնք պայքարում են տարածաշրջանում ահաբեկիչների դեմ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, պետք է ավելի ակտիվ դեր խաղան խաղաղ գործընթացում»,- հայտարարել է Բինալի Յըլդըրըմը:

Նա հավելել է, որ Սիրիայում անհրաժեշտ է ձևավորել իշխանության այնպիսի մարմիններ, որոնք կմիավորեին բոլոր էթնիկ և կրոնական խմբերի շահերը՝ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս