Բաժիններ՝

Իսպանիայի առաջնությունում ավարտվեց 3-րդ տուրը

Իսպանիայի առաջնությունում տեղի ունեցան 3-րդ տուրի բոլոր հանդիպումները: Ավարտված 3 տուրից հետո առանց միավորների կորուստի ընթանում է միայն Մադրիդի «Ռեալ»-ը և 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Արքայական ակումբը 3-րդ տուրում հանդիպեց բասկյան «Օսասունա»-ին: Մադրիդացիները առաջին կեսում 3 անպատասխան գնդակ ուղարկեցին բասկերի դարպասը: Մրցաշրջանում առաջին անգամ հանդիպման մասնակցեց Քրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը: 2-րդ կեսում «Ռեալ»-ը նախ 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով `5-0, այնուհետև թուլացրեց զգոնությունը և ստիպված եղավ 2 անգամ էլ սեփական դարպասից գնդակ դուրս բերել: Հանդիպումն ավարտվեց արքայական ակումբի հաղթանակով 5-2 հաշվով:

Մադրիդյան մյուս ակումբը «Ատլետիկո»-ն, վերջապես, կարողացավ 2 ոչ-ոքիից հետո հաղթանակ տանել: Դիեգո Սիմեոնեի թիմի մրցակիցը Վիգոն ներկայացնող «Սելտա»-ն էր: Անտուան Գրիզմանը այս խաղում կարողացավ դուբլի հեղինակ դառնալ: Մեկական անգամ էլ աչքի ընկան Կոկեն և Անխել Կորեան `4-0:

Տուրի գլխավոր անակնկալը տեղի ունեցավ «Կամպ Նոու» մարզադաշտում: Կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական դաշտում ընդունեց առաջնության նորեկ «Ալավես»-ին: Կապտանռնագույների կազմում պահեստայինների նստարանին էին Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը: Առաջին կեսում «Բարսելոնա»-ն ուներ առավելություն, սակայն առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը: «Ալավես»-ից գոլն իր օգտին գրանցեց Դեյվերսնոնը: 2-րդ կեսում կատալոնացիները արագորեն հավասարեցրին խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ժերեմի Մատյոն: «Բարսելոնա»-ն շարունակեց գրոհել, սակայն բաց թողեց 2-րդ գնդակը: Իբայ Գոմեսը խփեց իր թիմի հաղթական գնդակը: Կապտանռնագույները կրեցին այս առաջնության առաջին սենսացիոն պարտությունը:

Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Ռեալ Սոսիեդադ»-«Էսպանյոլ» `1-1
«Մալագա»-«Վիլառեալ»` 0-2
«Սևիլիա»-«Լաս Պալմաս»` 2-1
«Սպորտինգ»-«Լեգանես» `2-1
«Վալենսիա»-«Բետիս»` 2-3
«Գրանադա»-«Էյբար» `1-2
«Դեպորտիվո»-«Ատլետիկ»` 0-1:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս