«Եթե Արցախի ժողովրդին ու Արցախին ինչ-որ բան պատահի, պայքարելու ենք յուրաքանչյուր թիզ հողի համար». Սեյրան Օհանյան

«Եթե Արցախի ժողովրդին եւ Արցախին ինչ-որ բան պատահի, պայքարելու ենք յուրաքանչյուր թիզ հողի համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մեր ակնկալիքը մեկն է, որ մեր առաջադրած տարբերակը կատարվի, այսինքն` ԼՂ հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնությունների եւ վստահության մթնոլորտի ձեւավորման շրջանակում: Այն իրականության մեջ, երբ դժվար է հակառակորդի հետ լեզու գտնել, երբ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սադրանքերի այս մասշտաբները բերում են նրան, որ շփման գծում շարունակվում է վստահության մթնոլորտի ձեւավորման մերժումը հակառակորդի կողմից, մեզ հնարավորություն է տրվում ասել, որ եթե չկա վստահության մթնոլորտ, մենք չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին»,- ասաց պաշտպանության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս