Բաժիններ՝

Սննդամթերքի համաշխարհային գները ռեկորդային մակարդակի են հասել՝ 15 ամսվա կտրվածքով

Սննդամթերքի համաշխարհային գները 2016 թվականի օգոստոսին աճել են՝ հասնելով վերջին 15 ամսվա կտրվածքով ռեկորդային մակարդակի։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտնել է ՄԱԿ-ի՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (Food and Agriculture Organization of United Nations, FAO)։

Պարենային գների FAO-ի ինդեքսը (միջին կշռված ցուցանիշ, որը ներառում է հացահատիկային կուլտուրաների, մսի, կաթնամթերքի, բուսական յուղի և շաքարի գները) օգոստոսին հասել է 165.6-ի։ Դա ամենաբարձր ցուցանիշն է՝ 2015 թվականի մայիսից ի վեր։

Այդ թվում, հացահատիկային կուլտուրաների գների ինդեքսը եղել է 143.6, որը 3 տոկոսով ցածր է հուլիսի ցուցանիշից։ Ոչխարի, խոզի և թռչնի միսը փոքր-ինչ թանկացել է, իսկ տավարի միսը՝ էժանացել։

Բուսական յուղի գների ինդեքսն աճել է 7.4 տոկոսով` հասնելով 169.1 կետի, կաթնամթերքինը՝ 8.6 տոկոսով՝ հասնելով 154.6 կետի։

FAO-ի փորձագետները փաստում են, որ պանրի, կաթի և սերուցքային կարագի գինը աճել է։ Իսկ շաքարի ինդեքսը կազմել է 285.6 կետ, ինչը 2.5 տոկոսով բարձր է հուլիսի ցուցանիշից։ Շաքարի գնի ներկայիս մակարդակը ռեկորդային է վերջին 4 տարվա կտրվածքով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս