Տեղի է ունեցել ԵՏՀ խորհրդատվական կոմիտեի ենթակոմիտեի աշխատանքային խմբի նիստը
Սեպտեմբերի 8-ին Երևանում անցկացվեց ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների հարցերով խորհրդատվական կոմիտեի տեխնիկական կարգավորման և համապատասխանության գնահատման հարցերով ենթակոմիտեի համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մշակման աշխատանքային խմբի նիստը:
Նիստին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ԵԱՏՄ պատվիրակության ղեկավար, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների հարցերով խորհրդատվական կոմիտեի տեխնիկական կարգավորման և համապատասխանության գնահատման հարցերով ենթակոմիտեի համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մշակման աշխատանքային խմբի նիստի ընթացքում քննարկվել են սերտիֆիկացման, արտադրանքի պետական գրանցման և համապատասխանության հայտարարագրման տիպային սխեմաներին, տեխնիկական կարգավորման, ինչպես նաև վերոգրյալ ոլորտներին առնչվող մի շարք սկզբունքային հարցեր:
Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված էին հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լ.Մաքսուդյանը, Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման ոլորտի մի շարք ներկայացուցիչներ և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համապատասխան ոլորտային մասնագետներ: