Բաժիններ՝

Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

Այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման արդիական հարցեր, ներառյալ այն պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որը ձեռք է բերվել մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս