Շոկոլադով և ընկույզով էլիքսիր
Չկա ավելի լավ բան, քան առավոտյան տաք շոկոլադ խմելը, հատկապես, երբ դրսում ցուրտ է: Ձեզ ենք ներկայացնում շոկոլադի բաղադրատոմս, որը ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար:
Շոկոլադի և ընկույզի էլիքսիրն ունի մի շարք օգտակար հատկանիշներ
- Կարգավորում է քաշը
- Օրգանիզմը սնուցում է հակաօքսիդանտներով
- Լավացնում է ճանաչողությունը
- Պաշտպանում է սիրտը
- Ունի հակաքաղցկեղային ազդեցություն
- Լավ է մաշկի և մազերի համար
- Ունի հակաբորբոքային հատկանիշներ
Շոկոլադի և ընկույզի էլիքսիրի բաղադրատոմս
- 1 բաժակ տաք թեյ (ըստ ցանկության՝ կարող եք ընտրել յուրաքանչյուր թեյ)
- Քառորդ բաժակ ընկույզ
- 1 ճ/գ կոկոսի յուղ
- Կես ճ/գ կակաո
- Քառորդ թ/գ դարչին
- Մեկ պտղունց աղ
- Կես ճ/գ մեղր
Ըստ ցանկության՝ բաղադրությանը կարող եք ավելացնել նաև հետևյալ բաղադրիչները՝
- 1 ճ/գ չիայի սերմեր
- 1 ճ/գ կոկոսի փաթիլներ
- Քառորդ թ/գ կայենյան պղպեղ
- 1 ճ/գ ժելատին
Այս էլիքսիրը չափազանց հեշտ է պատրաստվում: Պարզապես բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք բարձր արագությամբ մոտավորապես 30-45 վայրկյան: Երբ համասեռ զանգված ստանաք, անմիջապես խմեք էլիքսիրը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը