DigiTec 2016-ին ընդառաջ
Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երևան Էքսպո» կենտրոնում կայանալիք 12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսին նվիրված ասուլիսը:
Ասուլիսին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն իր խոսքում ցուցահանդեսը որակելով որպես տնտեսության զարգացման կարևորագույն գործոն նշել է.
-Նմանատիպ միջոցառումները երկրի վարկանիշի բարձրացման համար մեծ հնարավորություն են: ԴիջիԹեքը տարեց տարի նոր թափ է ստանում, նոր ձևաչափեր է ներառում ու ընդգրկուն դառնում: ՏՏ համայնքը միավորվում է ցուցահանդեսի շուրջ, ընկերությունները նոր կապեր հաստատելու հնարավորություն են ստանում, ներդրողների հետաքրքրվածությունն է բավարարվում այդ ցուցահանդեսում, երբ անﬕջապես ծանոթանում են արտադրանքին ու կապեր հաստատում:
Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի 170-ից ավելի ընկերություն, նախատեսվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 60 հազար այցելու: Ցուցահանդեսին կներկայացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունները, հնարավորություններն ու զարգացման միտումները, ինչպես նաև տեղական ընկերությունների տեխնոլոգիական այնպիսի լուծումներ և առաջարկներ, որոնք կարող են կիրառվել ռազմարդյունաբերության մեջ: