Բաժիններ՝

Գվարդիոլայի 7 «սիրելիները»

Ներկայացնում ենք ցուցակ՝ բաղկացած 7 ֆուտբոլիստներից, որոնք հարմար չգտնվեցին իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար:

Չնայած Պեպը համարվում է արդի լավագույն մարզիչներից մեկը, բայց եթե հիշենք բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց «խոտանել է» իսպանացին, ապա տարակուսանքից բացի ուրիշ ոչինչ չի մնա:

1. Ռոնալդինյո 1_640x421

Տեխնիկապես ամենաուժեղներից մեկը, հնարավոր է նաև, ամենաուժեղը պատմության մեջ, բրազիլացի Ռոնալդինյոն հեռացավ «Բարսելոնայից» 28 տարեկանում՝ 2008թ. տեղափոխվելով իտալական «Միլան»:

2. Յայա Տուրե 2_640x420

2010թ. հեռացավ «Բարսելոնայից» և 28 տարեկանում տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», որտեղ էլ շուտով դարձավ թիմի առաջատարներից մեկը: 2016թ. «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ դարձավ Պեպ Գվարդիոլան և նորից հրաժարվեց Տուրեի ծառայություններից:

3. Դեկու 3_640x421

30 տարեկանում 2008թ. «Բարսելոնայից» տեղափոխվեց «Չելսի»:

4. Բաստիան Շվայնշտայգեր 4_640x420

Չունենալով բավարար խաղային ժամանակ, 2015թ. ամռանը 31-ամյա Բաստիանը «Բավարիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

5. Ջանլուկա Ձամբրոտա 5_640x420

2006թ. Աշխարհի չեմպիոնը 2008-ին տեղափոխվեց «Միլան»:

6. Սամուել Էտօ’Օ 6_640x420

«Բարսելոնայի» ամենազարմանալի տրանսֆերներից մեկը: Աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը ուժերի ծաղկման ժամանակ՝ 2009թ. տեղափոխվեց «Ինտեր», որի հետ շուտով հաղթեց Չեմպիոնների լիգան:

7. Ջո Հարթ 7_640x421

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները նրան անվանում են ակումբի լեգենդ: 29 տարեկանում ստիպված տեղափոխվեց «Տորինո»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս