Ջեյմս Ուորլիքը հնարավոր է համարում Ղարաբաղում խաղաղության հաստատումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումը: Այս մասին տեղեկանում ենք նրա Twitter-յան էջից:
«Խաղաղությունը Ղարաբաղում հնարավոր է»,- գրել է Ուորլիքը Twitter-ում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդատվությունները: