Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Գեորգ Լինկին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են կառույցի օրակարգային հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ԺՀՄԻԳ-ի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը և Միխաել Գեորգ Լինկը մտքեր են փոխանակել ԺՀՄԻԳ գործունեության շուրջ։