Բաժիններ՝

Լավանդայով և դեղձով համեղ մուրաբա

Budetezdorovy կայքն առաջարկում է դեղձի համեղ մուրաբա, որն իսկապես կզարմացնի ձեզ: Եթե դեռ չեք հասցրել պատրաստել դեղձի մուրաբան, ապա փորձեք այս բաղադրատոմսը:

Շատերը կարող են մտածել, թե ի՞նչ «գործ ունի» այս մուրաբայի մեջ լավանդան, սակայն հենց այս բաղադրիչն է մուրաբային հաղորդում ամառային համ և նուրբ երանգ:

Մուրաբային էլեգանտ համ և նուրբ համ հաղորդելու համար բավական է լավանդայի մի քանի տերև ավելացնել:

Իհարկե, կարող եք նաև մրգերի և ծաղիկների այլ համադրություն մտածել, օրինակ՝ ելակի մուրաբային վարդի թերթիկներ ավելացնել, տարբերակները բազմաթիվ են:

Կարդացեք նաև

Դեղձի և լավանդայի մուրաբայի բաղադրատոմս

  • 2 ճ/գ չորացրած լավանդայի տերևներ
  • Կես բաժակ ջուր
  • 4 բաժակ մանր կտրատած դեղձ (մոտավորապես 5-6 դեղձ)
  • 2 ճ/գ կիտրոնի հյութ
  • 6 բաժակ շաքար
  • 1 տուփ մրգային հեղուկ պեկտին

Պատրաստման եղանակը

Լավանդայի տերևները լցրեք տարայի մեջ, վրան եռացրած ջուր ավելացրեք և թողեք թրմվի 20 րոպե, ապա քամեք: Բանկաները ու կափարիչները ստերիլիզացրեք: Կաթսայի մեջ լցրեք դեղձը, շաքարը, կիտրոնի հյութը և լավանդայի թուրմը: Հասցրեք եռման և եփեք 5 րոպե, անընդհատ խառնեք:

Կրակից հանեք, ավելացրեք պեկտինը:

2-3 րոպե եփեք կրակի վրա և կարող եք արդեն լցնել ապակյա բանկաների մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս