Բժիշկները սրտի անբավարարությամբ տառապող մարդկանց թվի եռապատկում են կանխատեսում

Սրտի եւ անոթների հետ կապված խնդիրներով տարեց մարդկանց թիվը 2060 թվականին առնվազն կեռապատկվի, ինչը կամրապնդի նրանց «առաջատար» դիրքը մահվան պատճառների թվում: Այս մասին հայտարարել են գիտնականները, որոնք Հռոմում ելույթ են ունեցել Եվրոպայի սրտաբանական ընկերության կոնգրեսում:

Սրտի անբավարարությունն ամենատարածված բժշկական խնդիրներից մեկն է ամբողջ մոլորակի համար, որն ավելի ու ավելի շատ է դրսեւորվում մարդու ծերացման համեմատ: Այն կարող են առաջացնել սրտի կորոնար հիվանդությունը, հիպերտենզիան, ճարպակալումը եւ շաքարախտը: Այս բոլոր հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են տարեց մարդակնց շրջանում, ահա թե ինչու է զգալիորեն աճում սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց թիվը»,- հայտարարել է Ռանգար Դանիելսենը Ռեյկյավիկի (Իսլանդիա) Լանդսպիտալիի համալսարանից:

Դանիելսենը եւ նրա գործընկերները այս եզրկացությանն են հանգել՝ վերլուծելով Իսլանդիայի՝ տվյալների պահոցից պատահականորեն ընտրված գրեթե վեց հազար տարեց մարդկանց շրջանում սրտի եւ անոթների հիվանդությունների տարածվածության տվյալները: Նրանց տարիքը տատանվել է 66-ից մինչեւ 98, ինչը գիտնականներին թույլ է տվել գնահատել, թե տարիքի հետ ինչպես է փոխվում սիրտ-անոթային համակարգի առողջությունը:

Նրանց վերլուծությունը ցույց է տվել, որ նման խնդիրներից ավելի հաճախ տառապում են տղամարդիկ, քան կանայք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս