Միայնակ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած ամենաերիտասարդ մարդը 18-ամյա ավստրալացի է
Մեկ շարժիչ ունեցող ինքնաթիռով 18-ամյա ավստրալացի Լեքլեն Սմարթը միայնակ կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն 54 օր տեւողությամբ` լինելով 15 երկրների 24 տարբեր կետերում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Սմարթի խոսքով` հիմնական դժվարությունները կապված են եղել եղանակային պայմանների, օտարերկրացի ավիադիսպետչերների հետ լեզվական արգելքի պատճառով շփման և այլ մարդկանց կողմից աջակցության բացակայության հետ:
Ավստրալացին մեկ տարով փոքր է նախկին ռեկորդակիր ամերիկացի Մեթ Գութմիլլերից: