Եվրոպական խորհրդարանի նախագահը սեպտեմբերի 1-ին կայցելի Անկարա

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերի 1-ին կայցելի Անկարա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ և կքննարկի Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները:

«Անկարա կգամ հինգշաբթի, որպեսզի հանդիպեմ նախագահ Էրդողանի հետ, քննարկեմ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները և հաստատեմ Եվրամիության աջակցությունը Թուրքիայում ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարությանը»,- Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է Շուլցը:

Ներկայում Անկարան ԵՄ պատվիրակության հետ քննարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղյալ հայտարարման և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհի առաջընթացը:

Տեսանյութեր

Լրահոս